Գլխավոր էջ » Հոդվածներ » Զվարճալի

Փոքրաբերան մեր Գյումրեցին, Միշտ խորամանկ մեր Լոռեցին Ու միշտ օյաղ Քյավառեցին Գնում են հյուր. Հյուր է կանչել իրենց ծանոթ Ապարանցին...

Փոքրաբերան մեր Գյումրեցին,

Միշտ խորամանկ մեր Լոռեցին

Ու միշտ օյաղ Քյավառեցին

Գնում են հյուր.

Հյուր է կանչել իրենց ծանոթ Ապարանցին:

Եկան հասան դուռը թակին

Բացող չկա ձեն ձուն չկա

Գյումրեցին թե՝

-Քացով զարգեք: Ըդուր բանակ քացով կուդայ նոր կզարթներ,

Լոռեցին էլ բա թե՝

-Ապո կարողա մենք ենք շուտ եկել

Քյավառցին էլ՝

-Մկա թողեք դուռը ջարդեմ:

Ասավ հասավ խեղճ դռանը

Ու մոլորեց կանգնաց մնաց,

Հարցնումա՝

-Էս երեքից ո՞րը ջարդեմ:

Գյումրեցին էլ ձենը գցե հո չի խնդա

Մեկ էլ կսե՝

-Աջը ջարդե, աչքիս ըդտեղ օրաղ բան կա, աջը ջարդե:

Լոռեցին Էլ հենց նոր ֆայմեց բանն ինչումն է

ու ժպտալով ասեց.

-Ապո ուղիղ գնա տեղ կհասնես:

Քյավառցիս էլ ինադ ընգավ ու ձախ գնաց

Երրորդ դռանը որ խփեց

Վոտի ցավից ձենը գցեց:

Ապարանցու հարևանն էլ ձենին ականջ դրած վազեց,

Տեսավ մեկը պատին հենված

ոտքն է բռնել ,

Երկու հոգի էլ քիչ էն կողմ

Փորը բռնել վայր են ընկել:

Ասավ.

-Տղեք ո՞վ եք, խի՞ եք եկել

Լոռեցին թե՝ Հյուր ենք եկել

Գյումրեցին էլ ավելացրեց.

-Հարեվանդ է մեզ հյուր կանչել ,

Բայց հիմա էլ մեր առաջը դուռն է փակել:

Հարևան էլ ասումա թե՝

-Վա՜յ, ես դրա տերը թաղեմ

Վաղուց Երևան ապրումա, ձեզ Ապարան խի՞ա կանչել….

Ապրիլմեկյան կատակ

Գևորգ Միրզոյանից

31.03.2016 թ. Դոնի Ռոստով

Կատեգորիա: Զվարճալի | Ավելացրեց: Susanna (30.09.2016)
Դիտումներ: 3824 | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: