Գլխավոր էջ » Հոդվածներ » Համացանցի հիթ

Օգտատերերից մեկը հրապարակել է նոր հարդարած եղունգների լուսանկարն ու խառնաշփոթ առաջացրել համացանցում (լուսանկարներ)

Օգտատերերից մեկը մատները հարդարելուց հետո Twitter-ում լուսանկար է հրապարակել` «Հենց նոր ավարտեցի եղունգներիս հարդարումը» գրառմամբ:

Ինչպես ներկայացնում է The Telegraph-ը` Omo kekere անունով գրանցված աղջկա լուսանկարը խառնաշփոթ է առաջացրել սոցցանցում: Օգտատերերից ոմանք առաջին իսկ հայացքից նկատել են, որ ձեռքի մատները 4-ն են: Դրանից հետո սոցցանցի այլ օգտատերեր սկսել են հրապարակել իրենց լուսանկարները` ձեռքն ու մատները ցուցադրելով նույն դիրքով:

Ավելի ուշ աղջիկը BuzzFeed News-ին հայտնել է, որ իրականում մատները ծալել է մեկը մյուսի վրա և լուսանկարը համացանցում տեղադրել որպես կատակ:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Համացանցի հիթ | Ավելացրեց: Susanna (07.11.2016)
Դիտումներ: 486 | - Վարկանիշ -: 0.0/0
Հավանեցի՞ք: Կիսվեք Ձեր ընկերների հետ: