Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 17 » Զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
11:50
Զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

    Առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ շարքային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի բաժնից:

        N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Գառնիկի Փաթաթանյանը  16.09.2016թ.՝ ժամը 13:00-ի սահմաններում, գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել  զինհոսպիտալ, որտեղ ժամը 16:30-ի սահմաններում մահացել է:

   Կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ։ Նախնական տվյալների հիման վրա՝ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

         Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 245 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0