Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 25 » Զիդանը պատմել է, թե ինչու է փոխարինել Ռոնալդուին
11:48
Զիդանը պատմել է, թե ինչու է փոխարինել Ռոնալդուին

   Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում՝ «Լաս Պալմասի» հետ ոչ-ոքիի եւ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի մասին, ում փոխարինել էր 72-րդ րոպեին: Այս մասին գրում է tert.am-ը:

   «Ֆուտբոլում, երբեմն, բավական չեն միայն գոլային պահերը, հարկավոր է պայքարել մինչեւ վերջ: Մենք կորցրինք երկու միավոր, բայց առաջ ենք շարժվում:

    Երեքշաբթի մենք եւս մեկ խաղ ունենք: Ռոնալդուն պետք է հանգստանա: Նա լավ խաղաց, բայց ես պետք է ընտրությունը կատարեմ: Նրան փոխարինել եմ մտածելով երեքշաթի կայանալիք խաղի մասին:

     Ռոնալդուն միշտ ցանկանում է խաղադաշտում լինել, բայց ես պետք է մտածեմ իմ ֆուտբոլիստներ, հատկապես հենց նրա մասին: Փոխարինումները, ժամանակ առ ժամանակ պետք են», - Զիդանի խոսքն է փոխանցել «AS»-ը:

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 436 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0