Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 6 » Ըմբշամարտի զարգացմանը նպաստելու և մարզիկների պատրաստման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Սերժ Սարգսյանը պարգևատրել է գյումրեցիների
10:58
Ըմբշամարտի զարգացմանը նպաստելու և մարզիկների պատրաստման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Սերժ Սարգսյանը պարգևատրել է գյումրեցիների

     Նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու հրամանագիր է ստորագրել, որոնց համաձայն՝

  Ըմբշամարտի զարգացմանը նպաստելու և մարզիկների պատրաստման գործում ունեցած նշանակալի վաստակի համար «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի նախագահ, «Ախուրյանի համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գեղամի ԳԵՂԱՄՅԱՆը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

        Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և մարզարվեստի զարգացման գործում ունեցած ակտիվ աջակցության համար Շիրակի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Մարտուն Կամոյի ԳՐԻԳՈՐՅԱՆը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Այս մասին տեղեկացնում է iravaban.net կայքը։

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 45 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0