Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 14 » Ըմբշամարտի ՊԱԱ. Մալխաս Ամոյանն ու Հակոբ Բաղդասարյանը՝ բրոնզե մեդալակիր
22:24
Ըմբշամարտի ՊԱԱ. Մալխաս Ամոյանն ու Հակոբ Բաղդասարյանը՝ բրոնզե մեդալակիր

    Թբիլիսիում շարունակվում է ըմբշամարտի պատանիների Աշխարհի առաջնությունը:

         Մինչև 69 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտեց հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը: Հայաստանի ներկայացուցչի մրցակիցը Բելառուսի ներկայացուցիչ Արտյոմ Վալասկովիչն էր, որին Ամոյանը հաղթեց 8-0 հաշվով՝ նվաճելով բրոնզե մեդալ: Այս մասին գրում է vivaronews.am-ը:

       Մինչև 85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Բաղդասարյանը գոտեմարտում էր ադրբեջանցի Թեհրան Ամինզադեի հետ: Հակոբ Բաղդասարյանը 3-1 հաշվով առավելության հասավ ադրբեջանցու նկատմամբ՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

       Մինչև 42 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարեց Հայկ Ասատրյանը: Մեր ըմբիշը, ցավոք սրտի, 8-6 հաշվով զիջեց ադրբեջանցի Զաուր Ալիևին:

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 502 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0