Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 9 » Խոշոր հրդեհ Գյումրիում. այրվել է 6 տան անիք
16:48
Խոշոր հրդեհ Գյումրիում. այրվել է 6 տան անիք

    ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ օգոստոսի 9-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի տներից մեկի տանիքում:

    Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

    Ժամը 13.25-ին հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան:

   Դեպքի վայր են մեկնել ևս վեց մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում աշխատում են քաղաքապետարանից երկու ջրատար:

     Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.56-ին:

     Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

    Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ այրվել է 6 տան տանիք.

    «Հրդեհվել է մոտ 800 քմ տարածք, հինգ տան տանիքներ են այրվել, բացի այդ այրվել է ևս մեկ տան տանիքի 60 քմ-ը: Հրդեհը հանգցրել ենք, աշխատանքները դեռևս շարունակվում են, որպեսզի հրդեհը տարածքում չստանա: Հրդեհի մարման աշխատանքներ են գնում, կրակ և տարածման վտանգ չկա»,- ասել է Արթուր Կարապետյանը:

    Իսկ այն հարցին, թե նախնական տվյալներով ի՞նչը կարող էր հրդեհի պատճառ դառնալ, Արթուր Կարապետյանն ասաց, որ առայժմ ոչինչ պարզ չէ. «Հրդեհային տեսչության աշխատակիցների կողմից համապատասխան հետաքննություն անցկացնելուց հետո հրդեհի պատճառները կպարզվեն, հիմա ոչինչ պարզ չէ»,- ասել է նա:

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 2113 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0