Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 14 » Խոշոր ավտովթար Գյումրու Սպանդարյան փողոցի խաչմերուկում
21:23
Խոշոր ավտովթար Գյումրու Սպանդարյան փողոցի խաչմերուկում

     Նոյեմբերի 13-ին, ժամը 19։30-ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայի Սպանդարյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել Վազ 2107 և Mercedes մակնիշի մեքենաներ։ Վթարի հետևանքով վարորդներ՝ Գյումրու Մուսայելյան փողոցի բնակիչ, 25-ամյա Սամվել Միրզոյանը, Երևանյան խճուղու բնակիչ, 28-ամյա Սերգեյ Խալաչյանը, ինչպես նաև ուղևորներ՝ Սպանդարյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վահագն Ծառուկյանը, Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակիչ, 27-ամյա Մանվել Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։

  Գյումրի բժշկական կենտրոնից IGyumri.com-ին փոխանցեցին, որ 4 տուժածները ստացել են համապատասխան բժշկական օգնություն և դուրս են գրվել հիվանդանոցից։

Հեղ․ Սուսաննա Մկրտչյան

Լուսանկարը՝ shamshyan.com

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 2981 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0