Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 6 » Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են Mercedes-ն ու Daewoo-ն. Daewoo-ն էլ ՝ կամրջի բետոնե սյանը, կա վիրավոր (Տեսանյութ)
12:05
Խոշոր ավտովթար Գյումրիում. բախվել են Mercedes-ն ու Daewoo-ն. Daewoo-ն էլ ՝ կամրջի բետոնե սյանը, կա վիրավոր (Տեսանյութ)

     Նոյեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Daewoo մակնիշի 34 CC 192 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Վարդան Էլոյանը Գյումրի քաղաքի Տերյան-Մուսայելյան փողոցների խաչմերուկում բախվել է Mercedes մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ առաջ ընթացել և բախվել Երևանյան խճուղու վրա կառուցված կամրջի բետոնե սյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

     Ականատեսների պատմելով՝ նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

    Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:

   Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունայնը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը:

    Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Daewoo-ի վիրավոր վարորդի և վթարված Mercedes-ի վարորդի տվյալները:

      Վթարի պատճառով նշված հատվածում երթևեկությունը վերածվել է «աջափսանդալի», իսկ տեղում ՃՈ աշխատակիցները մեծ դժվարությամբ հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 3135 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0