Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 31 » Խոշոր ավտովթար Գյումրիում․ բախվել են Mercedes-ն ու 06-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է (Տեսանյութ)
12:29
Խոշոր ավտովթար Գյումրիում․ բախվել են Mercedes-ն ու 06-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է (Տեսանյութ)

    Հոկտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրի քաղաքում։ Ժամը 13։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Պարույր Սևակ փողոցի մոտ բախվել են ՎԱԶ 21 06 մակնիշի 27 OU 614 համարանիշի և Mercedes մակնիշի 34 ZL 144 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 06-ը գլխիվայր շրջվել է։

   Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի և ավագ տեսուչ Նարեկ Գասպարյանի գլխավորությամբ։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով 06-ը վարել է Գյումրի քաղաքի բնակիչ 39-ամյա Ռուստամ Ալեքսանյանը, իսկ Mercedes-ը Գյումրու քաղաքի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Մուրադյանը։

         Ժամանել են նաև Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։

      Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 3122 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0