Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 22 » Վրաստանում վթարի հետևանքով ազգությամբ հայ ժամկետային զինծառայող է մահացել
15:14
Վրաստանում վթարի հետևանքով ազգությամբ հայ ժամկետային զինծառայող է մահացել

      Հոկտեմբերի 21-ին Վրաստանում Դեդոփլիսծղարո-Սիղնաղի-Թբիլիսի ճանապարհին 37 զինվորների տեղափոխող «Կամազ» է շրջվել, ինչի հետևանքով մահացել է մեկ  ազգությամբ հայ զինվոր, մի քանի հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

    Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար Գագիկ Կարսլյանը:

    «Վթարը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով Նինոծմինդայի  բնակիչ է մահացել, ով ժամկետային զինծառայող էր վրացական բանակում: Մահացածը 1996 թվականին ծնված Հակոբ Սամվելի Մալխասյանն է:  Այսօր առավոտյան դին տեղափոխել են Նինոծմինդա»,– ասել է նա:

      Գագիկ Կարսլյանը նաև հավելել է, որ Հակոբ Մալխասյանը տասն օրից զորացրվելու էր:

  Կայքը հավելում է, որ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ցավակցել է Մալխասյանների ընտանիքին Հակոբ Մալխասյանի մահվան կապակցությամբ:

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 600 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0