Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 31 » Վրաստանում տուժել է ՀՀ քաղաքացի
20:22
Վրաստանում տուժել է ՀՀ քաղաքացի

     ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 16։48-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն  է ստացվել, որ ժամը 12։25-ին Թբիլիսի քաղաքի Ջավախեցու 2-րդ նրբանցքի 7-րդ կորպուսի մոտակայքում գտնվող ավտոտնակներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով, ինչի հետևանքով ձեռքի և դեմքի հատվածում այրվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի 1994 թ. ծնված Վ. Հ.-ը:

     Տուժածը հոսպիտալացվել է Ինգոռոխվա կլինիկա, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել  է բավարար:

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 612 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0