Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 23 » Վորոնեժի օդանավակայանը հայտարարել է դեպի Երևան չվերթների մեկնարկի մասին
12:24
Վորոնեժի օդանավակայանը հայտարարել է դեպի Երևան չվերթների մեկնարկի մասին

    Armenia ավիաընկերությունը մտադիր է դեկտեմբերի 16-ից Վորոնեժից Երևան չվերթներ իրականացնել: Այդ մասին հայտնի է դարձել Վորոնեժի օդանավակայանի հաղորդագրությունից, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

   Չվերթներն իրականացվելու են Boeing 737-500 ինքնաթիռներով, շաբաթը երկու անգամ: Ճանապարհը կկազմի 2 ժամ 10 րոպե: Նշված ուղղությամբ տոմսերի վաճառքն արդեն սկսվել է: Մեկ ուղղությամբ թռիչքի արժեքն առանց ուղեբեռի սկսվում է 49 եվրոյից:

    «Armenia ավիաընկերությունը ցանկանում էր Վորոնեժ-Երևան կանոնավոր չվերթները գործարկել հոկտեմբերին: Սակայն փաստաթղթերը համաձայնեցնելու համար փոխադրողին ավելի շատ ժամանակ է պահանջվել, քան ենթադրվում էր»,- ասված է հաղորդագրությունում:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 388 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0