Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 11 » Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան
15:41
Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան

     ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ ՀԱՊԿ նստաշրջանին մասնակցելու համար։ Նիստում հատուկ ուշադրություն է դարձվելու ահաբեկչության հակազդեցության միջոցներին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

  Պլանավորվում է քննարկել իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, ինչպես նաև կազմակերպության հավաքական անվտանգության համակարգերի կատարելագործման հարցերը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու միջազգային ահաբեկչության հակազդեցության միջոցներին։

       Երևանում կայանալիք նստաշրջանում ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին։

Նյութի աղբյուրը՝ news.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 666 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0