Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 26 » Վետերանների աշխարհի առաջնությունում ախուրյանցի Լևոն Գեղամյանը դարձավ չեմպիոն
19:13
Վետերանների աշխարհի առաջնությունում ախուրյանցի Լևոն Գեղամյանը դարձավ չեմպիոն

   Ֆինլանդիայի Սեյնայոկիում շարունակվում է Վետերանների աշխարհի առաջնությունը:

            85կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Գեղամյանը դարձավ Վետերանների աշխարհի չեմպիոն: Հայ մարզիկը եզրափակիչ գոտեմարտում կարողացավ պարտության մատնել ֆին ըմբիշ Հանու-Պեկա Կատելմակիին (ֆին ըմբիշը վնասվածքի պատճառով ստիպված եղավ ժամանակից շուտ ավարտել գոտեմարտը): Այս մասին հայտնում է vivaronews.am-ը

        Ավելացնենք, որ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի Մամադ Ալիևին, ով իր հերթին վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել 3-րդ տեղի համար պայքարին:

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 1637 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 1.0/1