Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 10 » Վարորդն իրավունք ունի փաստաթղթերն առձեռն չհանձնել ՃՈստիկանին. վարորդի և ոստիկանի իրավունքներն ու պարտականությունները
17:31
Վարորդն իրավունք ունի փաստաթղթերն առձեռն չհանձնել ՃՈստիկանին. վարորդի և ոստիկանի իրավունքներն ու պարտականությունները

    Պաշտպանեք Ձեր իրավունքը, մի խրախուսեք կոռուպցիան, պահանջեք, որ ոստիկանը լինի հարգալից ու գործի միայն օրենքի անունից` օրենքով սահմանված կարգով.

   Այստեղ կզետեղենք վարորդի ամենակարևոր իրավունքները ու ոստիկանների ամենահաճախ կատարվող խախտումները:

Վարորդի իրավունքներ

  1. Վարորդը իրավունք ունի չիջնել մեքենայից կանգնեցնելուց անմիջապես հետո, բայց պարտավոր է իջնել այն դեպքերում,
  • երբ անհրաժեշտություն կա վերացնել արտաքին տեխնիկական թերությունը,
  • երբ հիմնավոր կասկած կա որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում
  • երբ անհրաժեշտություն կա օգնություն ցուցաբերել երթևեկության այլ մասնակիցների
  • Երբ պետք է խուզարկվի ավտոմեքենան, որը իրականացվում է միայն դատարանի որոշմամբ (որոշումը պետք է ներկայացվի վարորդին նախքան խուզարկությունը)
  • Երբ հավաստի տվյալներ կան որ վարորդը կամ ուղևորը կասկածվում է հանցագործության մեջ կամ գտնվում է հետախուզման մեջ.
  1. Վարորդը իրավունք ունի տեսանկարահանել ու ձայնագրել ողջ պրոցեսը, ցանկության դեպքում կարող է տեղեկացնել ոստիկանին դրա մասին` զգաստանալու համար.
  2. Վարորդը իրավունք ունի սթափության ստուգումների ժամանակ “հո” չանել ու չփչել ՃՈ-ի աշխատակցի քթին կամ ձեռքերի մեջ:
  3. Վարորդը իրավունք ունի փաստաթղթերը ՑՈՒՅՑ տալ բայց առձեռն չհանձնել ՃՈստիկանին. (քանզի օրենքում գրված է ներկայացնել, այլ ոչ թե հանձնել կամ ի պահ տալ. հանձնելու դեպքում դրանից առաջ վարորդը կարող է պահանջել “ստացական”)
  4. Վարորդը իրավունք ունի պահանջել, իսկ տեսուչը պահանջից հետո պարտավոր է ներկայացնել սպայական վկայականը բացված վիճակում. (Ներկայացնել, այլ ոչ թե տալ վարորդին. եթե նա Ձեզնից պահանջում է տալ վարորդական վկայականը դուք էլ կարող եք պահանջել վերցնել սպայական վկայականը, քանի որ օրենքով երկու դեպքում էլ սահմանված է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ բառով.)
  5. Վարորդը իրավունք ունի կազմված որոշման հետ ծանոթանալու ու համաձայն չլինելու դեպքում կատարել անհամաձայնության մասին նշումներ` որոշման մեջ նախատեսված վայրում
  6. Վարորդը կարող է տեղեկացնել, որ դիմելու է դատարան, իսկ այնտեղ ոստիկանը պարտավոր է լինելու ապացուցել ամեն ինչ փաստերով` տեսանյութով կամ այլ տարբերակով ըստ դատարանի պահանջի.

Ոստիկանի պարտականությունները

  1. Ոստիկանը պարտավոր է ներկայանալ`  ասելով պաշտոնը, կոչումը և ազգանունը,
  2. Ոստիկանը պարտավոր է տեղեկացնել կանգնեցնելու պատճառի ու հիմքերի մասին և դրանից հետո միայն խնդրել վարորդին ներկայացնել փաստաթղթերը. (իհարկե, ցույց տալ, ոչ թե հանձնել)
  3. Երեկոյան ժամերին կանգնեցնելուց ոստիկանական մեքենայի փարոսիկները պարտադիր պետք է միացրած լինեն.

Ոստիկանը իրավունք չունի

  1. Ոստիկանը իրավունք չունի խնդրել / ստիպել արտաշնչել` վարորդի բերանից եկած հոտը` հոտառությամբ զննելու համար.
  2. Ոստիկանը իրավունք չունի կանգնեցնել մի խախտման համար բայց հետո հարցուփորձ անել այլ խախտում հայտնաբերելու համար.
  3. Ոստիկանը իրավունք չունի հարցուփորձ անել վարորդին թե «որտեղից եք գալիս?», «ուր եք գնում?», «որտեղ եք աշխատում?» «որտեղ եք ապրում?» և այլն.
  4. Ճանապարհային ոստիկանը իրավունք չունի միայնակ իրականացնել ճանապարհապարեկային ծառայություն: (իմանալ ավելին)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2006 թվականի N 1769-Ն

ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

IV. ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ

17. Պարեկային ավտոմոբիլի և ուղղաթիռի կարգախմբի կազմում պետք է ընդգրկվեն առնվազն ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման երկու ծառայող։

 

  1. Ոստիկանը իրավունք չունի փաստաթղթերը ստուգելու պատրվակով վերցնել դրանք ու շրջվել մեջքով դեպի վարորդը կամ դեպի հետևի տրանսպորտային միջոցը կամ դրա կողքին գտնվող անձանց կողմ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2006 թվականի N 1769-Ն

ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

VII. ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

32. Փաստաթղթերի ստուգման ընթացքում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը պետք է կանգնի կանգնեցված տրանսպորտային միջոցի կողային մասում, ընտրի անվտանգ տարածություն իր և վարորդի միջև, դեպի նա չշրջվի մեջքով և հետևի տրանսպորտային միջոցում կամ դրա կողքին գտնվող անձանց։ Կարգախմբի կազմում գտնվող մյուս ծառայողները պետք է զբաղեցնեն այնպիսի դիրք, որը թույլ կտա ապահովել փոխադարձ անվտանգությունը։

Նշված ոստիկանական պարտականությունները սխալ կատարելը համարվում է օրենքի խախտում և կարող է հանդիսանալ ծառայողական քննության հիմք ոստիկանի նկատմամբ:

Ճանապարհային Ոստիկանության Թեժ Գիծ: 1-77 (անվճար), 010 522763

Տպելու համար բեռնել այստեղից

Այստեղ հիմնականում նշված են այն դրույթները որոնք օրենքը չի պարտավորեցնում կամ չի արգելում. իսկ ինչը արգելված չէ օրենքով` թույլատրելի է:

Նյութի աղբյուրը՝ 102.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 283 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0