Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 22 » Վարդևան Գրիգորյանը որոշել է շարունակել ընտրապայքարը՝ հանուն Արշակի հիշատակի. Առավոտ (տեսանյութ)
19:22
Վարդևան Գրիգորյանը որոշել է շարունակել ընտրապայքարը՝ հանուն Արշակի հիշատակի. Առավոտ (տեսանյութ)

    Այս մասին այսօր Գյումրու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում մեզ տեղեկացրեց կուսակցության նահագահ Նաիրա  Զոհրաբյանը։

  «Ցուցակում փոփոխություններ չեն լինելու, ցուցակը ինչպես գլխավորել է, այնպես էլ գլխավորելու է Վարդևան Գրիգորյանը։ Իհարկե մեզ՝ կուսակցության քաղաքական թիմի համար առաջին խոսքը Վարդևան Գրիգորյանի խոսքը պետք է լիներ, երեկ էլ, երբ որ ես Չինաստանից հրատապ վերադառնում էի Հայաստան, ինձ հարցրեցին, ես պատասխանեցի, ինչպես կորոշի Վարդևան Գրիգորյանը և Շիրակի մեր կառույցը․ մենք կհարգենք իրենց որոշումը։

     Եվ ի պատիվ Վարդևան Գրիգորյանի, որ մարդը էսպիսի ծանրագույն վշտի մեջ իսկապես կարողացավ արժանապատիվ և գյումրեցուն վայել թասիբով որոշում կայացնել, մնալ քարոզարշավի մեջ, և բնականաբար «Բարգավաճ Հայաստանը» շարունակելու է ընտրապայքարը։ Իհարկե, մենք հիմա շտաբի պատասխանատուներով քննարկում ենք, որոշակի մարտավարական փոփոխություններ կլինեն քարոզարշավի կազմակերպչական աշխատանքներում։

     Ես կարծում եմ պարոն Գրիգորյանը ինքը չի մասնակցի քարոզարշավին, և դա շատ ճիշտ որոշում կլինի։ Նրա փոխարեն կլինեմ ես անձամբ բակային գրեթե բոլոր հանդիպումներին, մեր գործընկերները, պատգամավորներ, քաղաքական  թիմի անդամներ, բնականաբար Գյումրու ավագանու ցուցակի մեր ներկայացուցիչները, Շիրակի մարզային կառույցի մեր ներկայացուցիչները։ Ես իսկապես գլուխ եմ խոնարհում Վարդևան Գրիգորյանի այս որոշման առաջ, որ առավոտյան ինքը փոխանցեց, որ  թիմն ամբողջ կազմով պիտի պայքարի։

   Հանուն Արշակի հիշատակի՝ մենք պիտի պայքարենք մինչև վերջ և կարողանանք կառուցել այն Գյումրին, որտեղտեղ չի լինի կրիմինալին, որտեղ ընտրությունը չի վերածվի կյանքի ու մահու պայքարի։ «Բարգավաճ Հայաստանը» հիմա քննարկում է իր մարտավարական խնդիրները քարոզարշավի  շարունակության հետ կապված», -ասաց Նաիրա Զոհրաբյանը։

 

Նյութի աղբյուրը՝ aravot.am

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 8622 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/3