Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 21 » Վարդևան Գրիգորյանի որդու մահվան դեպքը կապված չէ քաղաքական գործընթացների հետ. Գլխավոր դատախազ
16:45
Վարդևան Գրիգորյանի որդու մահվան դեպքը կապված չէ քաղաքական գործընթացների հետ. Գլխավոր դատախազ

   Գյումրիում հոկտեմբերի 2­ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու մահվան գործում քաղաքական միտում չկա, և դա կապված չէ տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ: Այդ մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

     «Շատ ակտիվ միջոցառումներ են իրականացվել և այս պահի դրությամբ հավաքված բավարար օբյեկտիվ տվյալները հիմք են տալիս խոսել ինքնասպանության մասին: Ձեռնարկված միջոցառումները, հատկապես Վարդևան Գրիգորյանի որդու շրջապատի հարցաքննությունները, թույլ են տալիս նաև հետևության հանգել, որ այդ դեպքը որևէ կերպ կապված չէ Գյումրիում քաղաքական գործընթացների հետ»,­ «Արմենպրես»­ի փոխանմամբ` նշել է Դավթյանը:

    Հարցին` Վարդևան Գրիգորդյանի որդու մահվան գործում քաղաքական միտում չի՞ տեսնում, Դավթյանն ասել է. «Ոչ, այս պահի դրությամբ այդպիսի տվյալներ չունենք: Հակառակը` դա հերքող տեղեկություն ունենք»:

     Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել էր իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Հարուցվել է քրեական գործ` «ինքնասպանության հասցնելը» հոդվածով:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 1435 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0