Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 20 » Վարդևան Գրիգորյանի որդին մահացել է հիվանդանոցում
16:00
Վարդևան Գրիգորյանի որդին մահացել է հիվանդանոցում

   Գյումրիում իր տան նկուղում  հայտնաբերվել է Գյումրու քաղաքապետի  ԲՀԿ-ական  թեկնածուի՝ Վարդևան Գրիգորյանի փոքր որդու՝ Արշակի Գրիգորյանի դին՝ հրազենային մահացու վիրավորումով:

     Գյումրու բժշկական կենտրոնի մամուլի պատասխաբատու Նարեկ Կիրակոսյանը IGyumri.com-ի հետ զրույցում նշեց.

 «Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել գլխի թափանցող միջանցիք հրազենային վանասվածքներով քաղաքացի, որի մոտ ախտորոշվել է նաև արյունահոսություն: Տուժածին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, սակայն, ստացված վնասվածքներն անհամատեղելի են եղել կյանքի հետ և հիվանդը մահացել է: Ավելի ուշ պարզվեց, որ տուժողը Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդին է՝ Արշակ Գրիգորյանը»- մանրամասնեց մամուլի պատասխանատուն:

     Մանրամասները ճշտվում են:

Հեղ. Սուսաննա Մկրտչյան

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 2096 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0