Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 28 » Վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելով հաստատեց, որ ինքը ժամանակավոր մարդ չէ քաղաքական կյանքում. Արմեն Աշոտյան
12:55
Վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելով հաստատեց, որ ինքը ժամանակավոր մարդ չէ քաղաքական կյանքում. Արմեն Աշոտյան

       Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը media-center.am-ի եթերում անդրադարձել է ՀՀԿ համագումարին, նոր պաշտոնյաների անդամագրմանը և պատասխանեց լրագրողների հարցերին. «Հանրապետականը նման է ամերիկյան քաղաքակրթությանը, որն ունեցել է ներհոսքի մի քանի ալիք: Այդ տեսանկյունից Հանրապետականը նույնպես քաղաքական ձուլարան է, կուսակցություն, որն իր պատմության մեջ ունեցել է ներհոսքի ալիքներ»,-ասասել է  նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ամենաժողովրդավար կուսակցությունն է: Այս մասին գրում է tert.am-ը։

    «Հանրապետականը տարբեր է, և նրա հարստությունը հենց այդ տարբերության մեջ է: Մենք կլոնավորված անդամների կուսակցություն չենք»,-ասել է ՀՀԿ փոխնախագահը:

     Ըստ Արմեն Աշոտյանի՝ «Հանրապետական» կուսակցությունը միակն է կամ միակներից է, որն իր գոյություն ընթացքում 3 առաջնորդ է կորցրել և շարունակել է վերարտադրվել:

       «Կարո՞ղ եք մտաբերել մի քաղաքական ուժ, որը կորցնի իր առաջնորդին, և կարողանա նման կերպով վերարտադրվել և պահպանվել»,-ասել է նա:

     ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ գտնում է, թե ազատականների քաղաքական դաշտը Հայաստանում ապագա ունի մի դեպքում, եթե միավորվի և այդ դեպքում 15 տոկոս էլեկտորատ կարող է ունենալ, քանի որ կա դաշտ, որը սպասում է իր տիրոջը:

     Աշոտյանն անդրադարձել է նաև վարչապետի՝ ՀՀԿ անդամակցմանը.

   «Վարչապետը ՀՀԿ-ին անդամակցելու իր դիմումով հաստատեց, որ ինքը ժամանակավոր մարդ չէ քաղաքական կյանքում, հրավիրյալ չէ քաղաքական իրականության մեջ, գործադիր տնօրեն չէ կառավարության, այլ ինքը ուզում է և պատրաստ է լինել քաղաքական կերպար»,-ասել է նա և նշեց, որ ինտրիգ կլիներ, եթե Կարեն Կարապետյանը չմտներ «Հանրապետական»:

    Արմեն Աշոտյանը նշել է նաև, որ ՀՀԿ-ն այն կուսակցություններից է, որը ոչ միայն մարդ է ընդունում, այլ նաև հեռացնում է. ՀՀԿ փոխնախագահը, սակայն, անուններ չի տվել:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 116 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0