Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 15 » Վարչապետը ԱԺ էր եկել 700 հազար դոլար արժեցող ժամացույցով
14:19
Վարչապետը ԱԺ էր եկել 700 հազար դոլար արժեցող ժամացույցով

   Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իշխող վերնախավը ներկայացնող պաշտոնյաներից տարբերվում է իր յուրահատուկ ճաշակով: Այսօր կառավարության ղեկավարն առաջին անգամ եկավ Ազգային Ժողով: Նա եկավ բոլորից ուշ և նստեց իր տեղում: Վարչապետն այսօր կապել էր գերթանկարժեք ժամացույց: Նա կրում էր Kerbedanz ընկերության POLVS ARCTICUS տեսակի ժամացույց, որի  արժեքը 700 հազար դոլար է: Այս մասին գրում է politik.am-ը:

      Ի դեպ, պետք է նկատել, որ վարչապետը կրում էր իր կողմից հիմնված ընկերության արտադրանքը: Kerbedanz բրենդը գրանցված է Շվեյցարիայում և խանութներ ունի աշխարհի տարբեր երկրներում: Ընկերության հայաստանյան ներկայացուցիչը  «Կրբեդանց» ՓԲԸ-ն է, որը գրանցված է  Կարապետյանների տան հասցեում:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 2502 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0