Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 16 » Վալերի Պերմյակովի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան
11:16
Վալերի Պերմյակովի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

    Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի փաստաբանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան:

     Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը:

    «Վերաքննիչ քրեական դատարան բողոք եմ ներկայացրել սահմանի հատման փորձի վերաբերյալ վճռի մասով: Բողոքը ներկայացրել եմ սեպտեմբերի 7-ին, իսկ բողոքարկման ժամկետը դեռ չի ավարտվել»,-ասել է փաստաբանը:

     Նշենք, որ Վալերի Պերմյակովը ՀՀ ՔՕ-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի համար ազատազրկվել է 2 տարի ժամկետով:

     Բացի դրանից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատարանը վճռել էր ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով (առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն) նրան դատապարտել ցմահ ազատազրկման, ՀՀ ՔՕ-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով (բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն) նրան դատապարտել ազատազրկման 10 տարի ժամկետով, ՀՀ ՔՕ-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) նրան ազատազրկել 2 տարի ժամկետով:

     Նշանակված պատժի` ցմահ ազատազրկման մեջ է ներառվել է նաև ՀՀ ՔՕ-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով սահմանված 10 տարի ազատազրկումը և ՀՀ ՔՕ-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով 2 տարի ազատազրկումը: ՌԴ կայազորի ռազմական դատարանի 12.08.2015 թվականի դատավճռով Պերմյակովի նկատմամբ  նշանակված 10 տարի ժամկետով պատիժը ՀՀ ՔՕ-ի 66-րդ հոդվածի 6-րդ կետի կանոններով ևս ներառվել է նշանակված պատժի ժամկետում և վերջնական պատիժ է սահմանվել ցմահ ազատազրկումը:

     Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրը դեռ պարզ չէ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 556 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0