Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 21 » Ճանապարհները Հայաստանում ժամը 17։00-ի դրությամբ
17:09
Ճանապարհները Հայաստանում ժամը 17։00-ի դրությամբ

     ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

     Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից Կապան տանող ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիս և Սիսիան քաղաքներում, Տավուշի մարզում՝ մառախուղ:

      Սյունիքի մարզի Կապան, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 323 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0