Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 25 » Ճանապարհները Հայաստանում 22։00-ի դրությամբ
22:12
Ճանապարհները Հայաստանում 22։00-ի դրությամբ

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

     Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի  ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը:

  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց:

    Գորիս-Սիսիան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:

   Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Գյումրի, Արթիկ քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան քաղաքներում,  Սյունիքի և Տավուշի մարզերում ձյուն է տեղում:

       Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար, անվաշղթաների կիրառմամբ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 334 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0