Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 25 » Ճանապարհները Հայաստանում 19։00-ի դրությամբ․ ԱԻՆ
19:29
Ճանապարհները Հայաստանում 19։00-ի դրությամբ․ ԱԻՆ

     ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

    Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները:

 Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում առկա է մերկասառույց:

     Գորիս-Սիսիան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում առկա է մառախուղ:

       Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Մեղրիի սար կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Գյումրի քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան քաղաքներում և Տավուշի մարզում ձյուն է տեղում:

        Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար, անվաշղթաների կիրառմամբ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 386 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0