Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 26 » Ճանապարհները Հայաստանում 10:00-ի դրությամբ․ Լարսի անցակետը փակ է․ ԱԻՆ
11:31
Ճանապարհները Հայաստանում 10:00-ի դրությամբ․ Լարսի անցակետը փակ է․ ԱԻՆ

     ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

   Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները:

  Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Վանաձոր-Սպիտակ, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ստեփանավան, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր (Ջաջուռի ոլորանների հատված) ավտոճանապարհներին և Վարդենյանց լեռնացքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

     Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

        Վրաստանի ՆԳՆ ԱԻ  դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 600 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0