Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 28 » «Ճանապարհային ոստիկանության անձնակազմի հանդերձավորումը դյուրակիր տեսախցիկներով իրականացվել է ողջ ծավալով». Աշոտ Ահարոնյան
17:31
«Ճանապարհային ոստիկանության անձնակազմի հանդերձավորումը դյուրակիր տեսախցիկներով իրականացվել է ողջ ծավալով». Աշոտ Ահարոնյան

    «Հայտարարություն

    Հայտնում ենք, որ Ճանապարհային ոստիկանության անձնակազմի հանդերձավորումը դյուրակիր տեսախցիկներով իրականացվել է ողջ ծավալով, և ծառայության ընթացքում բոլոր ճանապարհային ոստիկաններն արդեն համազգեստի վրա այդպիսի տեսախցիկ են կրում:

     Ծառայության նման տեխնիկական հագեցումը թույլ է տալիս տեղում տուգանել ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդներին, ինչը ժամանակին կասեցվել էր՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նկատառումով:

     Քանի որ ներկայումս ողջ գործընթացը տեսաձայնագրվում է, Ճանապարհային ոստիկանը կարող է իրավախախտումն արձանագրելուց հետո տեղում գանձել նշանակված տուգանքը:

      Հիշեցնենք, որ դյուրակիր խցիկներով արված տեսաձայնագրությունը պահպանվում է 48 ժամ, ուստի քաղաքացիներին խնդրում ենք ճանապարհային ոստիկանի գործողությունների հետ անհամաձայնության դեպքում հնարավորինս արագ տեղեկացնել այդ մասին »,- իր ֆեյսբուկյան էջում հայտարարություն է տարածել ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 189 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0