Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 22 » Թրամփի ու նրա ընտանիքի անվտանգության ապահովումը Նյու Յորքին արժենում է օրական 1 մլն դոլար. լրատվամիջոցներ
16:35
Թրամփի ու նրա ընտանիքի անվտանգության ապահովումը Նյու Յորքին արժենում է օրական 1 մլն դոլար. լրատվամիջոցներ

     ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի, նրա երեխաների և թոռների անվտանգության ապահովումն ամեն օր Նյու Յորք քաղաքին արժենում է 1 միլիոն դոլար, գրում է tert.am-ը, հղում անելով՝ Time պարբերականի կայքին:

         «Ծախսերն առաջացել են, երբ քաղաքի ոստիկանությանը կցել են Թրամփին, նրա ավագ երեխաներին և թոռներին, որոնք բոլորն ապրում են Նյու Յորքում և կարող են հատուկ ծառայությունների կողմից պաշտպանություն ստանալ»,- ասել է հետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի քաղաքային ոստիկանության ղեկավարի տեղակալ Ջոն Միլերը:

   Ընդ որում, ինչպես նշվում է հաղորդագրությունում, ծախսերը չեն փոխվի Թրամփի երդմնակալությունից հետո, քանի որ նրա կինը՝ Մելանյան, և նրանց 10-ամյա որդի Բարոնը, ինչպես հաղորդվել է, դեռ չեն տեղափոխվի Սպիտակ տուն:

         Թրամփի երդմնակալության արարողությունը կայանալու է հունվարի 20-ին։

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 219 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0