Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 6 » Թուրքիայում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ 8 հայկական խաչքար է հայտնաբերվել (լուսանկար)
19:09
Թուրքիայում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ 8 հայկական խաչքար է հայտնաբերվել (լուսանկար)

      Թուրքիայի Թեքիրդաղ (Ռոդոստոյ) նահանգի Մալքարա շրջանում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ հայկական խաչքարներ են հայտնաբերվել, հայտնում է tert.am-ը հղում անելով Ermenihaber կայքին:

  Մալքարայի շրջկենտրոնի ղեկավարի օգնական Ահմեդ Նազիֆ Բալջըն հայտնել է, որ հայտնաբերված 8 խաչքարների վրա առկա են հայատառ գրություններ:

    «Գուցե այս գերեզմանաքարերից շատ կան, չենք կարող իմանալ: Շրջանում աշխատանքները շարունակվում են: Մինչ ճանապարհաշինարարական աշխատանքների ավարտը՝ հայտնաբերված բոլոր խաչքարները կհանձնվեն Մշակույթի պալատին»,- ասել է Բալջըն:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 1016 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0