Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 1 » ՏԻՄ ընտրություններին նախորդող լռության օրը, արձանագրվեց մի մտահոգիչ իրողություն. Ա. Ահարոնյան
22:15
ՏԻՄ ընտրություններին նախորդող լռության օրը, արձանագրվեց մի մտահոգիչ իրողություն. Ա. Ահարոնյան

 «Այսօր՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին նախորդող լռության օրը, արձանագրվեց մի մտահոգիչ իրողություն: Որոշ թեկնածուներ իրենց հանդեպ ինչ-ինչ ոտնձգությունների վերաբերյալ լուրեր են տարածում: Այս պահի դրությամբ ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով ահազանգերը ստուգվել են, և պարզվել է, որ դրանք անհիմն են:

     Ընտրապայքարի մեջ ներգրավված թեկնածուներին և նրանց համախոհներին ու սատարողներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ կեղծ ահազանգերով լարվածության մթնոլորտ ստեղծելու, իրենց հանդեպ հետաքրքրություն հարուցելու և դիվիդենտներ շահելու անթույլատրելի գործելակերպից:

      Հիշեցնենք, որ կեղծ ահազանգերը կարող են ունենալ իրավական հետևանքներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 718 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0