Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 31 » Տիգրան Մարտիրոսյանը՝ դոպինգ սկանդալի կենտրոնում․ ՄՕԿ-ը որակազրկել է ծանրորդին
19:51
Տիգրան Մարտիրոսյանը՝ դոպինգ սկանդալի կենտրոնում․ ՄՕԿ-ը որակազրկել է ծանրորդին

    Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Մարտիրոսյանը հայտնվել է դոպինգ սկանդալի կենտրոնում։ Համաշխարհային հակադոպինգային ծառայությունը (WADA) վերստուգել է Մարտիրոսյանի՝ Պեկինի 29-րդ ամառային Օլիմպիական խաղերի դոպինգ փորձանմուշը, որը տվել է դրական արդյունք։ Այս մասին պատասխանում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։

         Մարտիրոսյանը «Պեկին-2008»-ին մասնակցել է 69 կգ քաշային կարգում՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Դոպինգ փորձանմուշի վերստուգման արդյունքում հայտնի է դարձել, որ նա օգտագործել է ստանոզոլոլ և դեհիդրոքլորմեթիլտեստոսերոն (տուրինաբոլ)։

     ՄՕԿ-ի կարգապահական կոմիտեի ներկայացուցիչներ Դենիս Օսվալդը (գլխավոր մասնագետ), Գունիլա Լինդբերգը և Ուգուր Էրդեները հրապարակել են Տիգրան Մարտիրոսյանի գործի հետ կապված 7 էջից բաղկացած զեկույց, որտեղ մասնավորապես ասվում է․

      «Պեկինի 29-րդ ամառային Օլիմպիակլան խաղերում 69 կգ քաշային կարգում հանդես եկած ծանրորդ Տիգրան Մարտիոսյանը խախտել է հակադոպինգային կանոնները։ Որոշում է կայացվել որակազրկման մասին։ Հայաստանի օլիմպիական կոմիտեն պետք է հնարավորինս շուտ վերադարձնի բրոնզե մեդալը։ Որակազրկման որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Որակազրկման ժամկետի մասին վերջնական որոշում կկայացնի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան»։

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 611 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0