Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 3 » «Թեթև, էնպես ինձ համար». Վարդան Ղուկասյանը «Հայկական վերածնունդին» աջակցելու մասին
23:26
«Թեթև, էնպես ինձ համար». Վարդան Ղուկասյանը «Հայկական վերածնունդին» աջակցելու մասին

   Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ կայացած Գյումրու ավագանու ընտրական համակարգը «սարդոստայն» է անվանում:

  «Աշխարհում նմանատիպ մոդել չկա՝ 450 ավագանու թեկնածու, 10 կուսակցություն, իսկ ընթացքը՝ ընդհանրապես խայտառակություն»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է նախկին քաղաքապետը: 

   Հայտնի է, որ Գյումրիում Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակի 4-րդ հորիզոնականում գտնվող Ավետիս Առաքելյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է:

     Վերջինս վերջերս է անդամակցել ՀՎ-ին և «Գազպրոմ Արմենիայում» ճարտարագետ– չափագետ է:

  Կայքը ավելացնում է, որ «Հայկական վերածնունդը» Գյումրու ընտրությունների նախնական արդյունքներով 3-րդ հորիզոնականում է և ունի 4 ավագանի: Այսինքն՝ Վարդան Ղուկասյանի փեսան կընդգրկվի Գյումրու ավագանու կազմում:

    Հարցին, թե ճի՞շտ է, որ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» նաև իր աջակցությամբ է այդքան ձայն հավաքել Գյումրիում, Վարդան Ղուկասյանն ասաց. «Չեմ կարող ասել: Մի բան գիտեմ, որ ես ոչ ելույթ եմ ունեցել, ոչ դրել եմ, ոչ վերցրել եմ: Եվ էս ամեն ինչը, ցավում եմ, որ սարքված է իմ դեմ, որ ես չառաջադրեմ իմ թեկնածությունը: էդքան բան»:

    Հստակեցմանը, թե իր թիմը աշխատե՞լ է «Հայկական վերածնունդի» օգտին, Վարդան Ղուկասյանը պատասխանել է. «Եթե ես որևէ կուսակցության օգտին աշխատեմ, ինչքան էլ դիմացը կեղծիք լինի, անպայման կկրեն: Ես որոշակի, էսպես ինձ համար, թեթև, ամեն ինչը թեթև»:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 3592 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0