Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 30 » Տեսնելով քուրդ զինյալներին գնդակահարող ջիհադականին` բրիտանացին ճանաչել է իր որդուն
16:01
Տեսնելով քուրդ զինյալներին գնդակահարող ջիհադականին` բրիտանացին ճանաչել է իր որդուն

    Բրիտանացին, «Իսլամական պետության» տարածած տեսանյութում, տեսնելով գերիներին կրակող 13-ամյա պատանի ջիհադականին, ճանաչել է իր որդուն:

           Ինչպես հաղորդում է tert.am-ը, հղում անելով The Independent-ին` տղամարդը, ում անունը չի նշվում` անվտանգության նկատառումներից ելնելով, հայտնել է, որ իր որդի ՋոՋոն ծնվել է 2004-ին Քենթում, որից հետո իրենք բաժանվել են: Տղայի մայրը` Սալի Ջոնսը, ով ռոք երկգչուհի է, հետագայում իսլամ է ընդունել և ամուսնացել է ԻՊ-ի 20-ամյա կողմնակից Ջունաիդ Հուսեյնի հետ` 2013-ին փախչելով Սիրիա: Որդուն նա իր հետ է տարել:

      Վերջերս տղան հայտնվել է ԻՊ-ի քարոզչական տեսանյութերից մեկում 3 այլ երեխաների հետ: Զինվորական հագուստ հագած վերջիններս կրակում էին գերի ընկած քուրդ զինյալների վրա: Երեխայի անունը չի նշվում, սակայն տեսանյութի տիտրերում հիշատակվում է Աբու Աբուդուլլա ալ-Բրիտանի անունը, որը նշանակում է բրիտանական ծագում ունեցող:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 464 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0