Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 31 » Tesla-ի մրցակիցը ցուցադրել է իր առաջին սերիական մոդելը (Տեսանյութ)
11:54
Tesla-ի մրցակիցը ցուցադրել է իր առաջին սերիական մոդելը (Տեսանյութ)

  Ամերիկյան Faraday Future ընկերությունը, որը պատկանում է LeEco չինական կոնգլոմերատին, հրապարակել է իր առաջին սերիական մեքենան ցուցադրող թիզերը:

      Ինչպես հաղորդում է tert.am-ը՝ հղում անելով Motor.ru-ին, տեսանյութը, որում ցուցադրվում է հատուկ ծածկույթով քողարկված մեքենան, հրապարակվել է ավտոարտադրողի պաշտոնական յութուբյան ալիքում:

      Նորագույն մոդելի մասին հավելյալ տեղեկություններ դեռևս չկան: Տեսանյութում ընկերությունը, որը մտադիր է դառնալ Tesla-ի մրցակիցը շուկայում, հաստատել է միայն, որ մեքենան համալրված է լինելու էլեկտրական ուժային համակարգով:

     Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Faraday Future-ի առաջին մեքենայի դեբյուտը կայանալու է 2017-ի սկզբին` Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի ժամանակ Լաս Վեգասում:

 

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 182 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0