Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 5 » «Տանկը այֆոն չի, որ գնանք, առնենք, բերենք». Արծրուն Հովհաննիսյանը Գյումրիում էր․ armtimes.com
16:24
«Տանկը այֆոն չի, որ գնանք, առնենք, բերենք». Արծրուն Հովհաննիսյանը Գյումրիում էր․ armtimes.com

      Տեխնո-Ուրբաթը Գյումրիում այսօր հյուրընկալել էր ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Հանդիպման նպատակը  բանակի սպառազինման խնդիրների բարեփոխումների քննարկումն էր։

  Նախարարության խոսնակը կարեւորեց բանակում բարձրորակ կադրերի առկայությունը:

   «Մենք ուշադրություն ենք դարձնում, որ մեր սերժանտը, սպան եւ այլ  բարձրաստիճան զինվորականը ավելի շատ կիրթ լինի, ճիշտ որոշումներ կայացնի, քան`ուշադրություն ենք դարձնում, որ Տ-90 տանկ առնենք: Երբ բավարար ռեսուրսներ չկան, մտածում ենք եղածը էֆեկտիվ օգտագործելու մասին: Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ գյումրեցի սերժանտը դիրք էր կառավարում`քննադատվեց: Շատերը ասացին, որ հրաման չի եղել, բայց ուշադրություն չդարձրեցին մի կարեւոր հանգամանքի վրա`տեղի է ունենում գործողություն: Այսինքն, հայկական կողմը իրազեկված է: Մեկ սերժանտ շատ հմուտ կառավարում էր մարտը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

    Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը շեշտում է, որ շարունակելու են քայլեր ձեռնարկել` հայ զինվորի պատրաստվածությունը բարձր պահելու համար:

Շարութնակությունը՝ armtimes.com 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 755 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0