Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 8 » Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում խոշոր ահաբեկչություն է կանխվել
14:55
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում խոշոր ահաբեկչություն է կանխվել

     Ստամբուլի ամենամեծ՝ Աթաթուրքի անվան օդանավակայանում կանխվել է խոշոր ահաբեկչություն, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:

   Հաղորդվում է, որ Թուրքիայի հետախուզական ծառայության նախապես ստացած տվյալների շնորհիվ հաջողվել է կանխել «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների կողմից ծրագրված ահաբեկչությունը:

 Հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ՔԱԿ-ի անդամ, մահապարտ ահաբեկիչ Էբրու Ֆըրաթին:

    «Միլլիյեթը» հայտնում է, որ Էբրու Ֆըրաթը ՔԱԿ-ի երկարամյա ակտիվ անդամներից է և հատկապես մտերիմ է ՔԱԿ-ի հրամանատարներից Մուրադ Քարայըլանի հետ, որն այժմ գործունեություն է ծավալում Սիրիայի հյուսիսում:

   Հիշեցնենք, որ 2016թ.-ի հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում «Իսլամական պետություն» խմբավորման անդամ 3 ահաբեկիչներ իրականացրել էին ահաբեկչություն, որի հետևանքով զոհվել է 45 և վիրավորվել 236 հոգի, որոնց թվում՝ բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 207 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0