Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 3 » Սրճարաններում, ակումբներում և ժամանցի այլ վայրերում դժվար թե որևէ մեկը հարցնի՝«Իսկ Դու՞ք չափահաս էք»
22:25
Սրճարաններում, ակումբներում և ժամանցի այլ վայրերում դժվար թե որևէ մեկը հարցնի՝«Իսկ Դու՞ք չափահաս էք»

      Աշխարհի գրեթե բոլոր երկրներում ծխախոտի և ալկոհոլի վաճառքը անչափահասներին արգելված է օրենքով, կան նաև երկներ որտեղ ալկոհոլ թույլատրվում է վաճառել 21 տարին լրացածներին:

     Այդ օրենքով ամրագրված արգելքը, երկների մեծամասնության դեպքում նախատեսում է վարչական տուգանքներ, գործունեության ժամանակավոր կասեցում և առանձին դեպքերում նույնիսկ լիցենզիայի մշտական կասեցում:

    Ցանկացած զարգացող և զարգացած երկրի Կառավարություն պետք է ունենա ալկոհոլի և ծխախոտի վաճառքի վերահսկման պրակտիկ մեխանիզմ, որ անչափահասները նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չկարողանան գնել ոչ ծխախոտ ոչ էլ ալկոհոլ:

          Հայաստանում նույնպես արգելված է ծխախոտի վաճառքը անչափահասներին, բոլորս էլ տեսել ենք խանութներում զգուշացնող գրությունները, բայց ժամանակ կա, որ այդ գրությունները խիստ ձևական բնույթ են կրում, քանի որ վերահսկողությունը ոչ միշտ է որ պատշաճ է կատարվում:

         Վարչապետն այսօր անդրադարձել է այդ խնդրին և հանձնարարական տվել համապատասխան պետական կառույցներին, որոնք գործող օրենսդրությամբ լիազորված են կիրառելու վարչական տույժեր 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու դեպքում:

          Գործադիրի ղեկավարը նաև նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին և ակումբներին:

      Գրեթե բոլոր սրճարաններում, ակումբներում և ժամանցի այլ վայրերում հնարավոր է գնել և ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ ու դժվար թե որևէ մեկը հարցնի «Իսկ Դու՞ք չափահաս էք»:

      Վերահսկողություն իրականացնող մարմինները պետք է ուշադիր լինեն, որ այդպիսի վայրերում նույնպես գործի այդ արգելքը:

         Այս հարցում պետք է դրևորել չափազանց խիստ մոտեցում, քանի որ այն կապված է անչափահաս երիտասարդների առողջության հետ:

Նյութի աղբյուրը՝ Միքայել Գրիգորյանի ֆբ էջ

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 199 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0