Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 3 » Սուխին խոսել է Մխիթարյանի հետ բախման մասին
23:14
Սուխին խոսել է Մխիթարյանի հետ բախման մասին

    Չեխիայի հավաքականի ավագ Մարեկ Սուխին, ով Հայաստանի հետ ընկերական խաղում վնասվածք էր հասցրել Հենրիխ Մխիթարյանին, պնդում է, որ դա միտումնավոր չի եղել: Գրում է tert.am-ը:

   «Կարծում եմ, որ այդ բախումը կոպիտ չէր: Նա արագ ֆուտբոլիստ է, իսկ ես պարզապես կանգնած էի, ինչից հետո բախվեցինք: Հույս ունեմ, որ Հենրիխի մոտ ամեն ինչ կարգին կլինի ու նա արագորեն կապաքինվի:

     Սակայն սա ֆուտբոլ է, և այլեւս չեմ մտածելու այդ միջադեպի մասին»,- Սուխիի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:

      Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 7-ից 10 օր, ինչի պատճառով նա բաց կթողնի ԱԱ-2018-ի ընտրական փուլում Դանիայի հետ մեկնարկային հանդիպումը:

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 441 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0