Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 20 » «Սիփան» ընկերությունը կապ չունի Մովսես Հակոբյանի հետ. Արծրուն Հովհաննիսյանը՝ Վահան Բադասյանին
18:02
«Սիփան» ընկերությունը կապ չունի Մովսես Հակոբյանի հետ. Արծրուն Հովհաննիսյանը՝ Վահան Բադասյանին

    ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր չարաշահելով պաշտոնական դիրքը:

  Վահան Բադասյանի այս հայտարարության վերաբերյալ պարզաբանում է տվել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

   Արծրուն Հովհաննիսյանը գրել է, որ ՀՀ ՊՆ ալյուրի մատակարարման մրցույթներին, որոնք անցկացվել են մի քանի չափաբաժիններով ու փուլերով մասնակցել են տասնյակ ընկերություններ և մրցույթների համար հաշվարկային նախնական գինը եղել է 220 դրամ 1 կգ 1-ին կարգի ալյուրի համար:

  «Նշված ընկերությունների մեջ եղել են նաև ընկերություններ Արցախից: Պարոն Բադասյանի ներկայացրած «Սիփան» ընկերությունը, որը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին: (Մրցույթներում եղել են նաև 5 անգամ ավելի մեծ չափաբաժիններ): Նույն չափաբաժնի համար պայքարել է նաև մեկ այլ ընկերությունը, որի առաջարկած գինը ավելի բարձր է եղել:  Այլ չափաբաժնի համար մրցույթներում հաղթել են նաև Արցախյան 5 այլ ընկերություններ: Հաղթող ընկերությունները մատակարարել են 164-173 դրամ գներով»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 128 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0