Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 12 » «Շիրակը» վերջին րոպեներին հաղթանակ կորզեց
13:48
«Շիրակը» վերջին րոպեներին հաղթանակ կորզեց

   Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալել էր «Շիրակին»: Գրում է tert.am-ը:

    Մարզային թիմերի պայքարն ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով:

   88-րդ րոպեին միակ գոլը բարձրից հետևած փոխանցումից հետո գլխի հարվածով խփել է Արամ Մուրադյանը:

   Այս հանդիպումից հետո «Շիրակը» շարունակում է պահպանել բացարձակ առաջատարությունը. Գյումրիի թիմն ակտիվում ունի 13 միավոր և մոտակա հետռապնդող «Ալաշկերտին» գերազանցում է 5 միավորով:

   Կապանյան թիմը 4 միավորով մնում է 4-րդ հորիզոնականում:

   5-րդ տուրի վերջին խաղում մրցելու են «Փյունիկն» ու «Բանանցը»:

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 888 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0