Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 3 » Շիրակի մարզում կինը որդու հետ վիճել է, որին հաջորդել է սպանությունը
13:55
Շիրակի մարզում կինը որդու հետ վիճել է, որին հաջորդել է սպանությունը

     Շիրակի մարզում քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ը հայտում է, որ Լուսաղբյուր գյուղում քիչ առաջ հայտնաբերվել է  գյուղի բնակչուհի 52-ամյա Հայկուշի դին:

    Գյուղում տարածված տեղեկությունների համաձայն, կինը  վիճել է որդու հետ, որին  հաջորդել է սպանությունը:  Որդին 31 տարեկան է:

     Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Մանրամասները պարզվում են: Նրանք վերջերս են տեղափոխվել Լուսաաղբյուր գյուղ:

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 1042 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 3.0/1