Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 24 » Շիրակի մարզում հուղարկավորությունից հետո դանակահարություն է տեղի ունեցել
19:36
Շիրակի մարզում հուղարկավորությունից հետո դանակահարություն է տեղի ունեցել

     Շիրակի մարզի Հառիճ գյուղում դանակահարվել է 1954 թվականին ծնված Վահրամ Հ.-ն։  Տուժածին համայնքի ղեկավարը տեղափոխել է Արթիկի բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը ծանր գնահատելով ուղարկել են Գյումրի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոն են ընդունել են ժամը 11:40-ին շտապբուժօգնության մեքենայով։

    Գյումրի ԲԿ-ի լրատվության բաժնից IGyumri.com-ին հայտնեցին, որ տուժածը հոսպիտալացվել է սուր, կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով։

     «Նրա մոտ ախտորոշվել է որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք: Տուժածը վիրահատվել է: Նրա առողջական վիճակը միջին ծանրության է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնեց Գյումրի բշժկական կենտրոնի մամուլի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանը:

   Հառիճ գյուղում հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել գյուղի կենտրոնում։ Վահրամի և  դանակահարողի միջև վեճը ծագել է դեռ նախօրեին՝ համագյուղացիներից մեկի հուղարկավորության ժամանակ։

Հեղ․ Սուսաննա Մկրտչյան

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 2104 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0