Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 12 » Շիրակի մարզում ավտովթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել
10:48
Շիրակի մարզում ավտովթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել

     Հոկտեմբերի 11-ին, ուշ երեկոյան, Հայկավան-Գյումրի ճանապարհին իրար են բախվել Opel և ԶԻԼ մակնիշի մեքենաներ: Ավտովթարի հետևանքով 5 քաղաքացիներ տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն:

  Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանը IGyumri.com-ի հետ զրույցում նշեց, որ տուժածներին բժշկական կենտրոն են ընդունել ժամը՝20:30-ին.

    «1977 թվականին ծնված, Ա. Ա.-ն ստացել է որովայնի բութ վնասվածք, փայծախի և ստոծանու պատրվածք, ներքին արյունահոսություն: Գանգուղեղային փակ վնասվածք, դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, քերծվածքներ: Կրծքավանդակի բութ վնասվածք: Տրավմատիկ, հեմորագիկ շոկ:

      Հիվանդը հրատապ վերցվել է վիրահատության, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

      1967 թվականի ծնված  Գ. Ա.-ի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գանգուղեղի, կրծքավանդակի փակ վնասվածքներ, աջ կողմի 1-8 ողերի վնասվածքներ:  Տուժածը ստացել է համապատասխան բժշկական օգնություն կրծքային վիրաբույժի կողմից, սակայն հարազատների ցանկությամբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

     2001 թվականին ծնված Ջ. Ա.-ն ստացել է դիմային գանգի ոսկրերի կոտրվածք: Կյանքին վտանգ չի սպառնում:

    1995 թվականին ծնված Ա. Ա.-ի մոտ ախտորոշվել է մարմնի տարբեր հատվածների սալջարդ: Նրա բուժօգնությունը իր ցանկությամբ կազմակերպվել է ամբուլատոր պայմաններում:

    1975 թվականին ծնված Ա. Բ-ի մոտ ախտորոշվել է դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ: Նա ևս ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն»,- հայտնեց մամուլի պատասխանատուն:

     Ավելացնենք, որ տուժածներից 4-ը եղել են ընտանիքի անդամներ:

Հեղ.՝ Սուսաննա Մկրտչյան

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 1542 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0