Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 31 » Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում կախված երեխայի են հայտնաբերել
11:45
Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում կախված երեխայի են հայտնաբերել

   Օգոստոսի 30-ին, ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի տներից մեկին կից կիսակառույց շինությունում երեխայի դի կա կախված: Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույցում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 13-ամյա Հ. Կ.-ի դին:

     Լուսաղբյուրի գյուղապետ Սամսոն Բարսեղյանը News.am-ին հայտնել էր, որ տղան համեստ ընտանիքից էր: Նրա խոսքով, ծնողները համեստ մարդիկ են, տուն էլ չունեն, ուրիշի տանն են ապրում, հայրը արտագնա աշխատանքի է մեկնում, որ տունը պահի, մայրը տնային տնտեսուհի է:

       «Չգիտեմ, ինչու այսպիսի բան պատահեց, գյուղի ծանր կյանքով ապրող սովորական ընտանիք են»,-ասել է գյուղապետը: Նա նշել է, որ տան միակ որդին է, ունեցել է ավագ եղբայր, որը կնոջ հետ մահացել է Ռուսաստանում, ունի քույրեր, որոնցից երկուսն ամուսնացած են, իսկ երրոդն ապրում է իրենց հետ: Տղան սովորում էր 7-րդ դասարանում:

      Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ արդեն նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 1338 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/1