Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 3 » Շիրակավանի 28-ամյա բնակչուհին եռյակ է լույս աշխարհ բերել
19:45
Շիրակավանի 28-ամյա բնակչուհին եռյակ է լույս աշխարհ բերել

    Երևանի «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնում սեպտեմբերի 2-ին Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակչուհի 28-ամյա Շուշանիկ Ասատրյանը լույս աշխարհ է բերել եռյակ` երեք արու զավակ: Գրում է tert.am-ը:

     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բժշկական կենտրոնից, մոր և երեխաների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Երեխաները ծնվել են բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ:

     Շուշանիկ Ասատրյանն ունի ևս երեք երեխա:

    Հիշեցնենք, որ «Արմենիա» Հանրապետական ԲԿ-ում սեպտեմբերի 3-ին` ժամը 11:00-ի սահմաններում, 26-ամյա Մարիամ Թունյանն էլ բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել քառյակ: Երեխաներից երկուսը տղա են, երկուսը` աղջիկ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 2608 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0