Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 18 » «Շիրակ կենտրոնի» ուսերին` անօթևան ընտանիքների համար բնակարաններ ձեռք բերելու և նվիրելու պատճառով դրված հարկային բեռը էլ ավելի է ծանրացել
10:41
«Շիրակ կենտրոնի» ուսերին` անօթևան ընտանիքների համար բնակարաններ ձեռք բերելու և նվիրելու պատճառով դրված հարկային բեռը էլ ավելի է ծանրացել

     Գյումրու ժամանակավոր կացարաններում սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող ընտանիքների համար գնված և նրանց տրամադրված բնակարանների պատճառով գոյացած մոտ 5 մլն դրամ եկամտահարկը զիջելու մեր դիմումները մերժվել են: Այսօր ՀՀ կառավարության բարեգործական հանձնաժողովից պատասխանել են, որ նման լիազորություններ չունեն, իսկ ՊԵԿ-ից ստացված գրության համաձայն, բացի այդ եկամտահարկ կոչվածից նաև տուգանքներ են մեզ սպասվում: Ահա սա էր վերջ կոչվածը: Վաղը մենք ևս մեկ նամակով կդիմենք նորանշանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նույն խնդրանքով, որից հետո ստիպված կլինենք մտածել կազմակերպության հետագա գործունեության նպատակահարմարության մասին: Այս մասին ահազանգում է shirakcentre.am կայքը:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 368 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0