Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 27 » Շարքային զինվորը Վազգեն Սարգսյանին թույլ չտվեց մեքենայով զորամաս մտնել
23:31
Շարքային զինվորը Վազգեն Սարգսյանին թույլ չտվեց մեքենայով զորամաս մտնել

    Վազգենի մասին շատ պատմություններ կան, որոնց մեծ մասը իմացել ենք ծառայության ժամանակ: Դրանցից մեկը այսօր պահի տակ հիշեցի:

          Նախարար Վազգեն Սարգսյանը անձնական մեքենայով այցելում է զորմասերից մեկը ստուգումների: Սովորաբար, երբ նախարարի մեքենան մոտենում է զորամասի պահակակետին դռները արդեն բաց են լինում, բայց այդ անգամ նախարարը ստիպված եղավ կանգնել դարպասների մոտ, քանի որ շտաբի հերթապահ զինվորը դռները չբացեց:

      Զինվորը մոտեցավ նախարարի մեքենային և ներկայացավ: Վազգեն Սարգսյանը հարցրեց արդյոք զինվորը ճանաչում է իրեն: Հարցին դրական պատասխան ստանալուց հետո Վազգենը շարունակեց.

    -Այդ դեպքում ինչու՞ դարպասները չես բացում

  -Պարոն նախարար, եթե դուք լինեիք նախարարությանը պատկանող մեքենայով ես դարպասները կբացեի, բայց գնդի հրամանատարի կողմից հրաման ունենք, որ ոչ մի քաղաքացիական մեքենա չպետք է մուտք գործի զորամասի տարածք:

    Պատասխանը լսելուց հետո նախարարը մեքենան կանգնեցրեց զորամասին հարակից տարածքում և ոտքով ներս մտավ զորամաս: Ասում են, որ Վազգեն Սարգսյանը ավելի շատ տեղ էր տալիս զինվոր-հրամանատար հարաբերություններին և շատ էր հարգում հրամանատարի հրամանները անթերի կատարող զինվորներին, նույնիսկ եթե իրեն՝ քաղաքացիական մեքենայով, թույլ չէին տալիս զորամաս մտներ:

Նյութի աղբյուրը՝ Աշոտ Ասատրյանի ֆբ էջ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 1029 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0