Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 11 » Սեյրան Օհանյանի ընտանիքի «կոռալլովի» ֆոտոսեսիայի շուրջ
18:05
Սեյրան Օհանյանի ընտանիքի «կոռալլովի» ֆոտոսեսիայի շուրջ

    Խաչվերացի պայծառափայլ տոնը թողած facebook-յան հայկական տիրույթն այսօր քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի՝ իր էջում տեղադրած ընտանեկան լուսանկարները, որտեղ պաշտպանության նախարարի ընտանիքը՝ Ռ. Խաչատրյանի գլամուրային ոճով, միագույն շորերով էր լուսանկարվել...

    Այս անգամ «под цвет»-ի սիրահար տիկին Ռուզաննան նախընտրել էր բավական մոդայիկ «կոռալլովի» գույնը... Ես ոչինչ չունեմ տիկին Ռուզաննայի ճաշակի դեմ... Սակայն նա վերջապես պետք է հասկանա, որ իր ամուսինը հանրային դեմք է և իր նախասիրությունները, որի երկրպագուն է նաև, ըստ երևույթի, Սեյրան Օհանյանը, պետք չէ հրապարակայնացնել... Ռ.Խաչատրյանը պետք է հասկանա, որ նրա «գլամուրնի» նկարները մեծ, սակայն բավականին քննադատական արձագանքի են արժանանում հասարակության կողմից...

    Այնպիսի տպավորություն է, որ Ս. Օհանյանը ոչ թե ՊՆ-ն է ղեկավարում, այլ գովազդում է իր կնոջ դիզայն ստուդիան... Ռ. Խաչատրյանի facebook-յան գերակտիվությունը բումերանգի նման հարվածում է Սեյրան Օհանյանին և ընդհանրապես Հայաստանին... Շատ լավ կլինի, եթե ՀՀ ԱԱԾ-ն հատուկ զբաղվի այսպիսի խնդիրներով, քանի որ ՀՀ պաշտոնյաների ընտանիքների անդամների քայլերը անմիջապես ազդում են իշխանությունների և ինչու չէ՝ երկրի վարկանիշի վրա...

Նյութի աղբյուրը՝ Գագիկ Համբարյանի ֆբ էջ-ից

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 793 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0