Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 16 » Սերժ Սարգսյանը հրաժեշտի խոսք ասաց. նա թողնում է իշխանությունը
23:29
Սերժ Սարգսյանը հրաժեշտի խոսք ասաց. նա թողնում է իշխանությունը

    Հայաստանի նոր վարչապետին ներկայացնելու ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի  հնչեցրած ելույթն ավելի շատ նման էր հրաժեշտի խոսքի, քան վարչապետի ներկայացման. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը.  «Սերժ Սարգսյանը նոր վարչապետին ներկայացրեց որպես  բարեփոխումների մեծ առաջնորդ` սա ավելի շատ նախագահի հրաժեշտի խոսքի էր նման, քան նոր վարչապետի ներկայացման»: Այս մասին գրում է fblike.ru-ն:

    Նրա գնահատմամբ, վարչապետի փոփոխության քայլը շատ լավն է, հռչակված նպատակներն էլ՝ դրական են։ Միայն թե դրանք իրականություն կդառնան, եթե պետության ղեկավարը վարչապետի մեջքին կանգնի եւ «թայֆաներից» հեռու մնա։ «Նոր վարչապետը չի կարող առանց պետության ղեկավարի աջակցության հասնել հաջողության։ Այ, երբ խորհրդարանում մի նոր ուժ գա եւ ստեղծի մեծամասնություն, նախագահն էլ անգլիական թագուհու կարգավիճակ կունենա՝ լավ կլինի , բայց մենք հո գիտենք, թե այսօր դատական իշխանությունը, ուժային կառույցները  ում մատի տակ է պարում»,-ասաց ԳԽ նախկին պատգամավորն, ընդգծելով, որ քաղաքացին Հայաստանում  հայտնվել է անկոչ հյուրի կարգավիճակում։ «Ես ուզում եմ, որ քաղաքացին այս երկրում տիրոջ զգացումով ապրի,  սակայն առայժմ, բացի Կարեն Կարապետյանի բառապաշարից, ոչ ոք եւ ոչինչ չի փոխվել։ Նույն դեմագոգիան է, նույն դեմքերի հանգիստ արտահայտությունը։,-ասաց նա։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 3243 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0