Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 1 » Սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
17:34
Սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի

   Վաղը՝ կառավարության հերթական նիստին կներկայացվի Սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը, հայտնում է tert.am-ը:

    Ըստ նախագծի՝ 2016 թվականի սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2016 թվականի սեպտեմբերի 17-ին` շաբաթ օրը:

     «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նա­խա­գծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի Հան­րա­պե­տության քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

     ՀՀ կառավարության որոշման նա­խագծի ընդու­նումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրե­րի մասին» Հա­յաստանի Հանրապետության օրենքի 19-րդ ու «Խղճի ազատության և կրո­նական կազ­մա­կերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածներից:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 257 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0